ԹԵՍՏ. Ո՞ր ընտանիքն է ամենահամերաշխը. Պատասխանը շատ բան կպատմի ձեր մասին

136

Մարդու հոգեբանությունը բավականին հետաքրքիր է: Հոգեբանության ոլորտի մասնագետները պնդում են, որ հարաբերությունները և փոխհարաբերությունները ձևավորվում են հատկապես մանկության տարիքում, ընտանիքում: Վստահեք ձեր կանխազգացողությանը և առանց երկար մտածելու պատասխանեք այս պարզ հարցին. նկարում որ ընտանիքն է ամենահամերաշխը:

 

Եթե դուք ընտրել եք առաջին նկարը ապա դա նշանակում է հետևյալը: Չնայած, որ այս նկարում պատկերված մարդիկ ընտանիք են հիշեցնում, սակայն, դժվար է հավատալ, որ դա համերաշխ ընտանիք է, տղամարդը փորձում է առանձնանալ, նրան հետաքրքիր չեն ոչ կինը, ոչ երեխան: Միևնույն ժամանակ մայրը փորձում է երեխային հեռու պահել տղամարդուց: Այս ընտանիքը դժվար, թե կարելի է երջանիկ համարել:

 

Եթե ընտրել եք երկրորդ ընտանիքը, կարծելով որ այն համերշխ է, ապա առաջարկում ենք մտածել և մի փոքր ավելի ուշադիր լինել: Ծնողները անտարբեր նայում են շուրջը, երեխան էլ առաձնապես չի ձգտում գրավել նրանց ուշադրությունը: Այսպես կարող են իրենց դրսևորել միայն անծանոթները, ովքեր պատահականության բերումով հայտվել են նույն վայրում: Այսպիսի ընտանիքը չի կարող ամուր և երջանիկ լինել:

 

Եթե ընտրել եք երրորդ ընտանիքը, ապա ձեր կանխազգացողությունը ձեզ չի խաբում: Տղամարդը մի ձեռքով գրկել է կնոջը մյուս ձեռքով ձգտում է նաև ամուր պահել երեխայի ձեռքը: Այսպիսի ընտանիքը ամուր է ու համերաշխ, նրանք չեն մոռանում միմյանց մասին, հոգ են տանում իրար և սերտ կապի մեջ են միմյանց հետ:

 

Շարունակությունը՝ այստեղ: