Որքան էլ սա կանանց դուր չգա, բայց հենց ԱՅՍ ԵՆ ԵՐԱԶՈՒՄ տղամարդիկ՝ ինտիմ մերձեցման ժամանակ (չափահասների համար)

1066

Կոպիտ, խմբակային, անալ սեքս… Շատ տղամարդկանց մոտ երևակայությունը սեքսի այնպիսի պատկերավոր դրվագներ է նկարում, որոնց մասին վերջիններս ոչ միայն չեն համարձակվում ասել իրենց զուգընկերուհուն, այլև շատ անգամ վախենում են իրենք իրենց խոստովանել, որ ցանկանում են դա: Հոգեբանական ի՞նչ բացատրություն ունեն նմանատիպ ցանկությունները և արժե, արդյոք, իրականացնել դրանք:

Սեքսուալ ֆանտազիաները բավականին լայն տարածված և նորմալ երևույթ են, սակայն դրանց բարձրաձայնումն ու առավելևս իրագործումը պետք է անել մեծ զգուշությամբ: Ֆրանսիացի հոգեբան Դիդյե Դյուման պարզաբանում է, որ այն, ինչ երևակայության դրվագներում գեղեցիկ է և գրավիչ, իրական կյանքում կարող է հիասթափեցնել ոչ միայն կնոջը, այլև` երևակայության հեղինակին: Օրինակ` գնացքի զուգարանում անսպասելի սեքս ունենալու մասին դրվագը, երևակայության մեջ շատ գեղեցիկ և ռոմանտիկ է թվում, սակայն իրականությունը լրիվ այլ է. իր երազանքներում տղամարդն, իհարկե, հաշվի չէր առել գնացքի զուգարանում տիրող տհաճ հոտը, գնացքի մյուս ուղևորների առկայությունը, որոնք նույնպես ցանկանում են օգտվել զուգարանից և պարբերաբար թակում են զուգարանի դուռը, ի վերջո իր երազանքներում տղամարդը լիովին մոռացել էր գնացքի ուղեկցորդի մասին, որի մոտ կա զուգարանի դռան բանալին:

Հոգեբանները նկարագրում են հինգ հիմնական սեքսուալ դրվագներ, որոնց մասին տղամարդիկ ամենից հաճախ են երազում: Այդ երազանքները կարող են բացահայտել տղամարդու էության որոշ գաղտնիքներ:

1. Սեքս առանց սեռական ակտին նախորդող քնքշանքի. սրա մասին երազում են տղամարդկանցից շատերը` տիրանալ կնոջը առանց նախնական սիրահետումների: Այս ցանկությունը խոսում է սեփական ուժը, իշխանությունը և ֆիզիկական գերակայությունը ցուցադրելու տղամարդու ցանկության մասին: Նախքան այս ցանկությունն իրականացնելը տղամարդը պետք է հիշի, որ իր զուգընկերուհին կարող է պատրաստ չլինել դրան և վիրավորվել նման վերաբերմունքից` մտածելով, որ տղամարդուն հարկավոր է միայն իր մարմինը սեփական կենդանական բնազդը բավարարելու համար: Հոգեբանները խորհուրդ են տալիս այս ցանկությունն իրականցնելուց առաջ անպայման հավաստիանալ, որ ձեր զուգընկերուհին կիսում է ձեր տրամադրությունը:

2. Սեքս ռիսկի ուղեկցությամբ: Զբաղվել սեքսով աշխատավայրում, վերելակում, ռեստորանի զուգարանում, բնակելի շենքի շքամուտքում… Այս ամենը կարող է աննկարագրելի կրքոտություն և ադրենալին հաղորդել ձեր հարաբերություններին, սակայն միշտ պետք է հիշել, որ եթե ձեր զուգընկերուհին համեստ և ամաչկոտ է, ապա այդ ֆանտազիայի իրականացումը դժվար թե նրա սրտով լինի: