Քիմ Քարդաշյանը շարունակում է ցնցել երկրպագուներին․ ևս մեկ «մերկ» լուսանկար (16+)

351

Կարծես թե Քիմ Քարդաշյանն իր անկեղծ լուսանկարներով չի զարմացնում որեւէ մեկին՝ կա՞ բան, որ չենք տեսել։ Սակայն, այնուամենայնիվ, Քանյե Ուեսթի կնոջ նոր սադրիչ նկարը համացանցում թեժ քննարկումներ է առաջացրել:

Այս անգամ բոլորը խոսում են աստղի թարմ լուսանկարի մասին, որը մեկն է KKW Body օծանելիքի թողարկման առիթով արված ֆոտոշարիքից։ 37-ամյա Քիմը նկարում ամբողջովին մերկ է, իսկ կադրը նույնիսկ երեւակայության համար տեղ չի թողնում:600x580

Երկրպագուների կարծիքներն ավանդաբար կիսված են․ ոմանք պարզապես ցնցված են աստղի քաջությամբ, իսկ մյուսները լուսանկարը համարում են ոչ հարիր երեք երեխաների մոր համար, մի մասն էլ՝ հիանում է Քիմի խիզախությամբ՝ հասարակական կարծիքը անտեսելու ունակությամբ:

Քիմը երկար ժամանակ է, ինչ ունի բոլորի պատասխանը։

«Ես պարզապես զարմանում եմ, որ շատերին դեռեւս դա անհանգստացնում է: Աստված իմ, բոլորը ինձ 500 անգամ տեսել են մերկ: Ինչ-որ մեկն ինձ վիրավորում է, որովհետեւ ես մայր եմ, ոմանք, ընդհակառակը, սատարում են: Դե, ես պարզապես կարծում եմ, դա գեղեցիկ է: Ես չեմ փորձում որեւէ մեկի մոտ արձագանք առաջացնել:

Իմ մարմինը ոգեշնչում է ինձ, ոգեշնչում է իմ սեքսուալությունը եւ այն փաստը, որ ես մերկ հարմարավետ եմ զգում ինձ իմ մարմնում։ Ինձ վստահություն է հաղորդում այն փաստը, որ կարող եմ իմ մարմինը ցույց տալ առանց զարդարանքի, եւ չանհանգստանալ, թե ով՝ ինչ կասի դրա մասին»,-հայտարարել է Քիմը դեռևս 2016 թվականին, և մեկընդմիշտ ամրագրել իր մոտեցումը համանման լուսանկարներին։

600x580

600x580

600x580

600x580