Աջակցությունն անարդյունավետ չէ՝ որոշակի բացառություններով

138

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները որոշակի խնդիրներ ու մտահոգություններ ունեն քարոզչական հարթակում, հատկապես կապված որոշ պատգամավորների կողմից ամենօրյա ռեժիմով թույլ տրվող լուրջ «լ յապերի» հետ: Արդյունքում այս դաշտը «փակելու» համար իշխանությունները դիմել են «հին ընկերներին»՝ ՀՀՇ (ՀԱԿ) ակտիվին, որի ներկայացուցիչներից ոմանք սիրով ու ջանասիրաբար լծվել են «պահելու» հեղափոխական գիծը: Խոսքն, անշուշտ, առաջին հերթին սոցիալական հարթակների մասին է: Պատահական չէ, որ այս շրջափուլում միանգամից ակտիվացան դեռևս 90-ականներից հանրությանը հայտնի մի շարք դեմքեր: Ներկայումս թե՛ քաղաքական հարթակում, թե՛ սոցցանցերում ՀԱԿ-ի թիմը բավականին ակտիվ է, ընդ որում՝ երբեմն ոչ անարդյունավետ: Նրանց գումարվել են նաև նախկին իշխանությունների հանդեպ հիվանդագին ծայրահեղության հասնող ատելություն ունեցող տարբեր ոլորտների մի շարք ներկայացուցիչներ: Սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ նրանցից ոմանք իրենց անեծքային, հայհոյական, ծայրահեղական բառամթերքով ու «Նիկոլից ավելի նիկոլական» երևալու ձգտումով հաճախ շատ ավելի վնասում են: