Միշտ նորովի. ինտիմ կյանքն աշխուժացնելու 5 եղանակ

349

Այսպիսով, դուք արդեն որոշակի ժամանակ հանդիպում եք և ցանկանում եք ինչ-որ նոր բան փորձել: Բայց ի՞նչ:

Ճիշտ ժամանակն է հնարամտություն ցույցաբերել: Անակնկալները, ինքնաբուխ քայլերը, հայտնի իրերի նորովի կիրառումը ցուցակի ընդամենը մի փոքր մաս են: Ահա մի քանի փորձված տարբերակներ, թե ինչպես սեռական հարաբերություններում լճացում թույլ չտալ:

1. Դերային խաղեր

Հոգնե՞լ եք ինքներդ ձեզնից: Ինչո՞ւ չփորձեք ուրիշի դերը: Դերային խաղերը ձեր ինտիմ կյանքը կարող են բարձրացել նոր մակարդակի: Իհարկե, ձեզ հարկավոր է վստահություն ( և հումորի զգացում), բայց վերջում , անշուշտ, երկուսիդ էլ դուր կգա:

2. Թեժացրեք զգացմունքները

Եթե դուք երկար ժամանակ միասին եք, ապա, անշուշտ, դադարել եք հետևել ձեր արտաքին տեսքին: Այո, երկուսիդ էլ միասին հարմարավետ է, բայց դա չի նշանակում, որ չպետք է որեւէ ջանք գործադրեք, որպեսզի սեքսուալ տեսք ունենաք: Հաջորդ անգամ, օրինակ, պիժամա տաբատի փոխարեն, հագեք գեղեցիկ ներքնազգեստ եւ էրոտիկ շորտեր:

600x580

3. Կիրք արթնացրեք

Նրան SMS- ով գրեք, որ սպասում եք տանը: Նույնիսկ կարելի է զանգահարել և այդ ամենը բարձրաձայն ասել՝ թող պատրաստվի: Անշուշտ, հետո նա այդ ոգով ինչ-որ բան կանի ձեզ համար:

4. «Ոչ» ասեք սարդոստայնին

Եթե սեռական հարաբերություն ունենում եք միշտ նույն դիրքերով, ապա զարմանալի չէ, որ նա ձեզ այնպես չի հետաքրքրում, ինչպես նախկինում: Ե՞րբ եք վերջին անգամ նոր բան փորձել: Եթե դժվարանում եք հիշել, ապա ժամանակն է դա հենց այսօր անել:600x580

5. Շփվեք

Զուգընկերոջ հետ հաղորդակցումը լավ հարաբերությունների գրավականն է: Հիշեք, որ նա մտքեր կարդալ չգիտի, եւ, եթե ինչ-որ բան ուզում եք, ուղղակի ասեք: Համոզված եղեք, որ նա ճիշտ նույն կերպ կվարվի:

 

Շարունակությունը այստեղ՝