«Կարելիներ» ու չի կարելիներ» սիրով զբաղվելիս. սեքս-էթիկետ

819

Բոլորս էլ մանկուց յուրացրել ենք բարեկրթության կանոնները. ինչպես պետք է քեզ պահես սեղանի շուրջ, զիջել տեղը մեծերին, պահել քեզ հանրային վայրերում, ինչ կարելի է անել և ինչ չի կարելի։ Սեքս էթիկետ ոչ ոք չի սվորեցնում, ուստի մենք հաճախ հիասթափվում ենք, երբ մեր զուգընկերները չեն պահում այն չգրված օրենքները, որոնք պետք է լինեն սեռական հարաբերություններում, իսկ սեքսը՝ հաճույքի փոխարեն, վեր է ածվում տանջանքի, վիրավորանքի ու տհաճության։

Եթե դուք վերջերս եք ծանոթացել

Համաձայնվելով քնել տղամարդու հետ, կինը՝ թեկուզ հոգու խորքում, բայց ուզում է, որ հետագայում նա իր ամուսինը դառնա։ Ինչպե՞ս անել, որպեսզի ոչ կպչուն հարսնացու դառնաս, ոչ էլ արժանապատվությունդ գետնով տաս։

Աղջիկը չպետք է իրեն մատուցի, որպես սիրո աստվածուհի

Ինչպիսին էլ լինեն ձեր սեքսուալ գիտելիքները, ձեր գերակայությունը տղամարդու հանդեպ առաջին սեքսի ժամանակ կարող է վախեցնել նրան. «Ես նրա համար չեմ», «Նա հավանաբար ինձանից էլ լավ սիրեկաններ է ունեցել», – մոտավորապես այսպես կարող է մտածել տղամարդը, ում հմտություններն ավելի ցածր մակարդակի են, քան ձերը։ Աշխատեք չափավոր համես պահել ձեզ, ձևացրեք ամոթխածություն ու կաշկանդվածություն։ Թեկուզ մի քիչ։

Գաղտնի պահեք ձեր նախկին փորձը

Շատ տղամարդիկ, ինչպես նաև կանայք, սիրում են հարցուփորձ անել իրենց զույգին՝ նախկին սեքսուալ կապերի մասին։ Սակայն պետք չէ ծավալվել այս թեմայով՝ ծանոթության սկզբից հենց։ Որքան էլ դա տարօրինակ թվա, բայց ձեր զուգընկերն ուզում է լսել, որ դուք առնվազն վաղուց ոչ մեկի հետ չեք եղել և հենց նրան էիք սպասում։ Կարող եք նաև պատասխանել հետևյալ կերպ. «Սիրելիս, այնտեղ ո՞ւր է տղամարդ, իսկ այ դու՝ ուրիշ բան»։

Հարցաքննություններ մի ձեռնարկեք

Նախ, դա հաճելի չի լինի ձեր զուգընկերոջը, հետո էլ՝ առաջին տպավորությունը խաբուսիկ լինելով, մնում է առաջինն ու տպավորություն։ Եթե դուք ի սկզբանե ձեզ դրսևորեք որպես խանդոտ արարած, ապա հարաբերությունները կարող են ի սկզբանե քանդվել։

Մի խնդրեք ոչինչ՝ սեքսից անմիջապես հետո (ամուսնանալ ձեր հետ, համատեղ ապրել և այլն), հատկապես, եթե հարաբերականորեն նոր եք ծանոթացել։ Տղամարդուն կարող է թվալ, որ դուք նրան օգտագործում եք։
Սեքսի ժամանակ կարևոր է տղամարդուն ցույց տալ, որ ինքը յուրահատուկ է

Ասացեք նրան, որ ձեզ վրա դժվար է տպավորություն թողնել, բայց նրան դա հաջողվել է անել։