Լարսի անցակետը մի քանի ժամ փակ է լինելու բեռնատարների համար Հասարակություն

179

Վրաստանի Առաջին Հանրապետության օրվա տոնակատարություններով պայմանավորված` Լարսի անցակետը մայիսի 26-ին` ժամը 05:00-ից 17:00-ը, փակ է լինելու բեռնատար ավտոմեքենաների համար:
Այս մասին հայտնում են ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից:

Նախարարությունից կոչ են անում բեռնափոխադրումներ իրականացնելիս հաշվի առնել այս տեղեկատվությունը: