Google-ը կարգելափակի YouTube-ում շոկային կոնտենտը

138

Google-ն արհեստական ինտելեկտի հիման վրա նոր ծառայություն է թողարկել, որը կգտնի եւ կարգելափակի իր կայքում եւ YouTube-ում շոկային կոնտենտը, հաղորդում է Vc.ru-ն՝ հղում անելով Bloomberg-ին:

Ծրագրի անվանումն է «trashy video classifier»: Google-ն այն փորձարկել է 2015 թվականին, սակայն թողարկել է 2017 թվականին Elsagate մանկական հոլովակների հետ կապված միջադեպից հետո: Այս մասին հայտնել է YouTube-ի աշխատակիցը: Այդ ժամանակ երեխաների համար հոլովակներ էին հայտնվել, որոնք բռնության տեսարաններ էին պարունակում եւ չէին արգելափակվում ծնողների վերահսկողության ֆիլտրի օգնությամբ:

YouTube-ը բախվել է գովազդատուների բոյկոտի հետ, որոնք դեմ են եղել նման կոնտենտի տարածմանը: