Բրազիլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ժուլիո Բապտիստան հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։ 37-ամյա խաղացողի վերջին ակումբը ռումինական «Կլուժն» էր։
Կարիերայի ընթացքում Բապտիստան հանդես է եկել «Սան Պաուլուում», «Սեւիլիայում», Մադրիդի «Ռեալում», Լոնդոնի «Արսենալում», «Մալագայում», «Ռոմայում», «Կրուզեյրոյում», «Օռլանդո Սիթիում»։
Արքայական ակումբի հետ բրազիլացին դարձել է 2008թ․ Իսպանիայի չեմպիոն։
Բրազիլիայի հավաքականում Բապտիստան անցկացրել է 48 հանդիպում, երկու անգամ դարձել է Ամերիկայի գավաթակիր։