Թուրք կին կուսակցապետին Հայոց ցեղասպանության մասին գրառման համար մեղադրանք ներկայացվել

147

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուին սպառնում է մինչեւ 17 տարվա ազատազրկում մի քանի գրառումների հետ կապված։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ CHP–ի Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ մեղադրանք է ներկայացվել «նախագահին վիրավորել»,  Թուրքիայի հանրապետությանը վիրավորել», «ժողովրդին ատելության եւ թշնամանքի դրդել» եւ «ահաբեկչական կառույցի քարոզչություն անել» հոդվածներով։

Նշվում է, որ Ջանան Քաֆթանջըօղլուի դեմ ներկայացված մեղադրանքներով նրա համար պահանջվում է 17 տարվա ազատազրկում։