«….ու փոխվեց ամեն ինչ» Թամարա Պետրոսյան

194

 

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

Բացի թատերական գործունեությունը, դերասանուհին տևական ժամանակ է` հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, որը վերջերս է վերադարձել Ֆրանսիական շրջագայությունից: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել: Հարցին` արդյոք նպատակներ չունի առանձնանալու և երգչուհու անհատական կարիերա սկսելու, Թամարան պատասխանեց. «Գիտեք, դա գալիս է բավարարված կամ չբավարարված լինելուց:  Այսօրվա դրությամբ աշխատանքը, որը տանում եմ խմբում, ինձ իսկապես բավարարում է՝ չեմ զգում առանձնանալու կարիք: Վստահ եմ, եթե ցանկությունս մեծ լիներ, կարող է նաև որպես երգչուհի առանձին հանդես գալու զուգահեռ աշխատանքներ տանեի, բայց հիմա ինձ դուր է գալիս այն, ինչ անում ենք խմբով»:

Картинки по запросу «Շատ երջանիկ եմ». Թամարա Պետրոսյանը՝ անձնական ու գործնական կյանքի, որպես երգչուհի ներկայանալու և նոր նախագծի մասին