Երեկ կեսօրին կողոպտել են դերասան Ստեփան Ղամբարյանի բնակարանը՝ տանտերերին պատճառելով շուրջ 1 միլիոն 200 հազար դրամի նյութական վնաս, Aysor.am-ի հետ զրույցում այս մասին ասաց դերասանը: Վերջինս մեկտեղ ուրախությամբ նկատեց՝ իրենց բախտը բերել է, որ այդ ժամին տանը մարդ չի եղել՝ մայրը, փոքրիկն ու կինը դրսում են եղել:
Ղամբարյանների տանից գողացել են «MacBook» ֆիմայի համակարգիչ, IPad, նաև՝ Ստեփան Ղամբարյանի անվանական, օրինական 2 ատրճանակները: Դերասանն արդեն դիմել է ոստիկանություն: