Արմեն Սարգսյանի հրամանագրով նոր փոխոստիկանապետ է նշանակվել

146

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Վահե Ղազարյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 2-րդ մասի, «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և 13.1-ին հոդվածի 3-րդ մասի.

Վահե Ղազարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ»: