Վանաձորում երթուղայինների վարորդները գործադուլ են անում. պահանջում են էժանացնել գազը

167

Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, այսօր՝ մայիսի 23-ին, հերթական անգամ բողոքի ակցիա է սկսվել. Վաղ առավոտից քղաքի երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները՝ ի նշան բողոքի, ավտոմեքենաները կայանել են Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում և հրաժարվում են դուրս գալ աշխատանքի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վարորդները պահանջում են էժանացնել գազը. «Գազի թանկացումը 1 լիցքավորման ժամանակ 2000 դրամից ավելի տարբերություն է տալիս։ Արդեն քանի օր է, մենք մեր տնեցիներից ենք պարտքով փող վերցնում, որ կարողանանք սպասարկել բնակիչներին»։

Այս պահին Հայքի հրապարակում՝ Լոռու մարզպետարանի և Վանաձորի քաղաքապետարանի դիմաց, շարված են մեծ թվով ավտոմեքենաներ: Վարորդները սպասում են, թե պատկան մարմիններից ով է մոտենալու և իրենց խնդիրը ներկայացնի համապատասխան կառույցներին։