Ֆրանսիացի քաղաքապետը որոշել է վիագրա բաժանել բնակիչներին ծնելիությունը խրախուսելու համար

193

Ֆրանսիական Մոնտերո քաղաքի քաղաքապետը որոշել է զույգերին վիագրա առաջարկել ծնելիության խրախուսման եւ տեղի բնակչության նվազման դեմ պայքարի համար։

Քաղաքապետ Ժան Դեբոզին ստորագրել է կարգադրություն այն մասին, որ պատրաստ է վիագրա բաժանել տեղի զույգերին, որպեսզի բարձրացնի ծնելիությունը եւ թույլ չտա տեղական դպրոցների փակումը բնակչության անբավարար թվաքանակի պատճառով։ «Հաբերը կուղարկվեն 18-40 տարեկան զույգերին, որպեսզի նրանք հնարավորություն ունենան երեխա սաղմնավորելու եւ այդկերպ պահպանելու երկու գյուղերի դպրոցները»,- ասվում է կարգադրությունում, տեղեկացնում է The Local-ը։

Որոշ քննադատներ կասկածում են, որ Դեբոզիի ծրագիրը օրինական է, քանի որ վիագրան Ֆրանսիայում կարելի է ստանալ միայն դեղատոմսով։