Փարիզում զինված թուրք անձինք հարձակվել են Քիմ Քարդաշյանի վրա

162

Հոլիվուդյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցի իր համարում հարձակման է ենթարկվել: Ինչպես հաղորդում է բրիտանական BBC-ն, հարձակվողները հոլիվուդյան աստղից գողացել են մի քանի միլիոն դոլար արժողությամբ զարդեր:

«Երկու զինված դիմակավոր անձինք, ովքեր ոստիկանական համազգեստ են հագել, Քիմ Քարդաշյանին հրազենով սպառնացել են նրա հյուրանոցային համարում: Նա խորապես ցնցված է, սակայն ֆիզիկապես անվնաս»,- հայտնել է Քարդաշյանի ներկայացուցիչը:

Քարդաշյանի ամուսինը` Քանյե Ուեսթը, ընդհատել է Նյու Յորքում տեղի ունեցող Meadows փառատոնը` լսելով նորության մասին: Նա հանդիսատեսին է դիմել` ասելով, որ «ընտանեկան հրատապ հարց կա»: