6 պատճառ, թե ինչու է բաժանությունը նախընտրելի վատ ամուսնությունից

295

Երբ մենք ամուսնանում ենք, մեզ թվում է, թե վերջապես գտել ենք «այն միակին»։ Սակայն, ցավոք, ամեն չորրորդ ամուսնություն բաժանությամբ է ավարտվում։ 6 պատճառ ենք ներկայացնում, որոնք վկայում են այն մասին, որ ավելի ճիշտ է հեռանալը, քան անառողջ հարաբերությունները պահելը։

6. Մեծանում են «ճիշտ մարդ» գտնելու հնարավորությունները

Ամուսնացած լինելով՝ դուք ակամայից հեռու եք մնում հակառակ սեռից, որպեսզի ձեր ամուսնուն խանդելու առիթ չտաք։ Արդյունքում դուք բազմաթիվ հրաշալի մարդկանց եք բաց թողնում, որոնց հետ կարող էիք մտերմանալ։ Դրա մեջ սարսափելի բան չկա, եթե դուք երջանիկ եք ամուսնության մեջ։ Սակայն եթե զգում եք, որ ամուսնությունը ձեզ չի երջանկացնում, բաժանությունը կարող է ամենաճիշտ որոշումը լինել, ինչի արդյունքում հետագայում համապատասխան զուգընկեր գտնելու շանսերն էլ ավելի կմեծանան։

5. Կարելի է էներգիան ուղղել անհատի աճին

Եթե դուք երկար ժամանակ անառողջ ամուսնական հարաբերություններում եք գտնվում, ձեր զգայական բարեկեցությունը բառիս բուն իմաստով մազից է կախված լինում։ Ձեզ թվում է, թե կորցնում եք ինքներդ ձեզ։ Վատ ամուսնությունը խանգարում է ձեզ անել այն, ինչ ուզում եք, կամ ունենալ այն, ինչին արժանի եք։ Այնպես որ, բաժանությունից հետո դուք կկարողանաք վերջապես զբաղվել ինքներդ ձեզանով և ձեր ողջ էներգիան ուղղել ձեր կյանքի կարևոր ոլորտներին։

4. Կարելի է ավելի երջանիկ զգալ

Լուծարելով անհաջող ամուսնությունը՝ դուք կկորցնեք ամուսնուն, բայց փոխարենը երջանկություն ձեռք կբերեք։ Կյանքը չափազանց կարճ է՝ այն հակասական մարդկանց և անառողջ հարաբերությունների վրա ծախսելու համար։ Մի շարք հետազոտությունների համաձայն՝ և՛ տղամարդիկ, և՛ կանայք իրենց ավելի երջանիկ են զգում նույնիսկ բաժանումից հինգ տարի անց, քանի որ վերջապես կարողանում են բավարարվածություն ստանալ իրենց կյանքից։

3. Ձեր երեխաները նույնպես ավելի երջանիկ կլինեն

Շատ զույգեր են ընդունում, որ իրենք դժբախտ են, բայց ամեն դեպքում շարունակում են պահպանել ամուսնությունը «հանուն երեխաների»։ Իրականում երեխաները մշտապես սթրեսի մեջ են լինում ծնողների անհաջող ամուսնության արդյունքում։ Եթե դուք հոգ եք տանում ձեր երեխայի հոգեկան առողջության մասին, ուրեմն՝ դուք նույնպես պետք է հոգեպես հավասարակշիռ վիճակում գտնվեք։ Հիշեք ոսկե կանոնը․ «Երջանիկ է ծնողը, երջանիկ է երեխան»։

2. Ձեր առողջական վիճակը կբարելավվի

Մարդկանց մեծամասնությունն այն կարծիքին է, որ ամուսնությունն ամրապնդում է առողջությունը, սակայն վատ ամուսնության դեպքում այդ կարգավորումը չի աշխատում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ընտանեկան անառողջ հարաբերություններհը վնասում են առողջությանն այնքան, որքան ալկոհոլի չարաշահումը կամ աշխատավայրում քրոնիկ սթրեսը։

1. Ձեր արտաքին տեսքը կլավանա

Նույնիսկ եթե դուք չեք պատրաստվում բաժանումից անմիջապես հետո հատուկ սննդակարգ պահել կամ բոտոքս անել, միևնույնն է, որոշակի դրական փոփոխություններ կսկսեք զգալ ձեր արտաքին տեսքի վրա։ Շատերն են խոստովանում, որ երբ ներքին զգայական վիճակը նորմայի է բերվել, իրենց արտաքինը նույնպես սկսել է փոխվել դեպի լավը։