Անչափ գեղեցիկ և նուրբ. կլորիկ Սոնա Ռուբենյանին հղիությունը շատ է սազում. լուսանկարներ

1884

 

Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ Սոնա Ռուբենյանը հղի է:

Երգչուհու հղիությունն առաջին անգամ տեսանելի էր դարձել վերջերս, երբ նա մեկնել էր Դուբայ, որտեղ իր մտերիմներից մեկի հարսանիքի ժամանակ նաեւ երգել էր:

Այդ տեղեկությունն ավելի ուշ հաստատվել էր նաեւ Starnews-ի վստահելի աղբյուրների կողմից:

Նշենք, որ երգչուհին այս առիթով ոչինչ չի մեկնաբանում:

Նա շարունակում է ելույթ ունենալ: Օրերս Սոնան Գյումրիում էր:

Մեր աչքից չի վրիպել, որ Սոնան հագուստի միջոցով փորձում էր քողարկել իր կարգավիճակը:

Հավելենք, որ Սոնա Ռուբենյանն ու նրա ընտրյալը՝ Էմիլը, ամուսնացել են նոյեմբերի 27-ին: Զույգի շքեղ հարսանիքը տևական ժամանակ քննարկվում է հասարակության շրջանում:

Հիշեցնենք, որ Starnews-ն առաջինն էր տեղեկացրել Լիլիթ Հովհաննիսյանի, Քրիստինե Եղոյանի, Սիրուշոյի հղիությունների մասին: