Երգչուհի Օքսի Ավդալյանն ու Սուպեր Սաքոն ամուսնացել են

5019

Սիրված երգչուհի Օքսի Ավդալյանը և ամերիկաբնակ ռեպեր Սուպեր Սաքոն ամուսնացել են:

Երեկ համացանցը ողողված էր սիրված երգչուհի Օքսի Ավդալյանի և Սուպեր Սաքոյի հարսանեկան նոր լուսանկարներով: Օքսին իր Ինստագրամ սոցիալական հարթակում լուսանկար էր հրապարակել, որի տակ ոչ մի մեկնաբանություն չէր թողել, սակայն նրա երկրպագուները հասցրել են շնորհավորել նրան՝ ամուսնանալու կապակցությամբ:

«Բախտավոր լինեք, շնորհավորում եմ, եղիր երջանիկ»,- նման մեկնաբանություններով շնորհավորել էին երգչուհուն:
Սակայն հետևորդներից մի քանիսն էլ մեկնաբանել էին, որ նրանք պարզապես տեսահոլովակ են նկարահանում և հրապարակած լուսանկարները նկարահանման հրապարակից է:

Нет описания.

Past.am-ը ստորև ձեզ է ներկայացնում զույգի համատել լուսանկարները:

Нет описания.

Нет описания.
Բանն այն է, որ նրանց ամուսնության լուրը հաստատել է նաև սիրված երգիչ Սարո Թովմասյանը, ով սթորի բաժնի հավելվածում տեղադրել է Օքսի Ավդալյանի և Սուպեր Սաքոյի լուսանկարը:

— Բախտավոր լինեք, սիրելիներս,-լուսանկարին կից գրել էր նա:

Нет описания.

Հետևությունները թողնում ենք ձեզ՝ սպասելով զույգի պաշտոնական մեկնաբանությանը: