Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. ԱՆ

2439
Եվս մեկ անգամ պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։
Կապիկի ծաղիկը կենդանիներից փոխանցվող վիրուս է։ Այս վիրուսը նման է բնական ծաղիկ վիրուսին: