Անձնականս նենց լավ վիճակում է. Էմմա Սապունջյանը հրապարակել է իր և սիրելիի համբույրի լուսանկարը

8210

Դերասանուհի Էմմա Սապունջյանը չի թաքցնում, որ սիրելի ունի, սակայն երբեք չի բացահայտում նրա ով լինելը:

Ամիսներ առաջ քննարկվում էր, որ դերասանուհին նշանադրվել է, սակայն նա հարցազրույցներում հերքում էր այդ տեղեկությունը:

Վերջերս շշուկներ էին պտտվում, որ զույգը բաժանվել է:

Այդ տեղեկությունը հերքելու նպատակով դերասանուհին սիրելիի հետ լուսանկար է  հրապարակել, որում նրանք համբուրվում են:

Դրան կից նա գրել է հետևյալը.

«Ի դժբախտություն ձեզ՝ անձնականս ընենց լավ վիճակում ա, որ վախենում եմ նկար գցեմ, որ ձեր նմանների աչքը չկպնի»:

Հավելենք, որ նախքան այս հարաբերություններն Էմման ևս մեկ սիրելի է ունեցել, ով հանրային դեմք է:

Ավելին այստեղ