Ես աշխարհի ամենատգեղ աղջիկն եմ, բայց դա ինձ չի խանգարում ընկերներ ունենալ և ուրախ ապրել. ՖՈՏՈ

263

Այս աղջիկն իրեն համարում է աշխարհի ամենատգեղ աղջիկը: 16-ամյա  Լիզզի Վելասկեսը իր լուսանկարները տեղադրել է Համացանցում հետևյալ գրառմամբ «Ես աշխարհի ամենատգեղ աղջիկն եմ»:

Նա նշում է, որ իր արտաքին որոշ թերություններ իրեն չեն խանգարում ունենալ ընկերներ և ապրել լիարժեք կյանքով:

Նա  հայտնի բլոգեր է, գրքեր է գրում,  դասախոսություններ է կարդում:  Նա տառապում է հազվադեպ հանդիպող հիվանդությամբ՝ Վիդեման-Ռաուտենշտրախի  համախտանիշով: Ողջ աշխարհում այս հիվանդությամբ տառապում են ընդամենը մի քանի մարդ:

Սովորաբար, երբ նման լուսանկարներ են հայտնվում,  օգտատերերը ջանք ու եռանդ չեն խնայում  բացասական ու վիրավորական մեկնաբանություններ անելու հարցում, սակայն   Լիզզիի դեպքում  այդպես չէ,  նրա լուսանկարները մեծամասամբ դրական հույզեր են առաջացնում և օգտատերերը դրական ու ոգևորող  գրառումներ են անում: