«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Վեստ Հեմին»՝ 4։1 (տեսանյութ)

287

Չինաստանում Նանկին քաղաքում անցկացվող «Պրեմյե լիգա Ասիա Տրոֆի» ցուցադրական մրցաշարի կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորությամբ հաղթեց Լոնդոնի «Վեստ Հեմին»՝ 4։1։ Դուբլի հեղինակ դարձավ Ռահիմ Ստերլինգը։

Հուլիսի 20-ին կայանալիք եզրափակիչում «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը կլինի «Վուլվերհեմփթոնը», որը 4։0 հաշվով հաղթեց «Նյուքասլին»։

«Մանչեսթեր Սիթի» — «Վեստ Հեմ»՝ 4։1 (տեսանյութ)

Դավիդ Սիլվա, 33, Լուկաս Նմեչա, 36, 11մ, Ռահիմ Ստերլինգ, 59, 72 — Մարկ Նոուբլ, 26, 11մ