«Դոմ 2»-ի աստղին «Առաջին ալիքից» հեռացրել են հարբեցողության պատճառով

216

Դեռ ապրիլ ամսին 30-ամյա Գլեբ Ժեմչուգովն էնտուզիազմով պատմում էր կարիերայի հետ կապված ծրագրերի մասին։ Նա աշխատում էր  որպես«Իրականում» («На самом деле») շոուի խմբագիր եւ երազում էր պաշտոնի բարձրացման մասին։ Սակայն վերջերս «Դոմ 2»-ի նախկին մասնակցին հեռացրել են «Առաջին ալիքից»։ Գլեբի խոսքով՝ ինքն աշխատանքից զրկվել է երկու պատճառով, որոնցից մեկը հաճախակի դարձած բացակայությունն էր։

«Ես այլեսւ չեմ աշխատում «Առաջին ալիքի» ավագ խմբագրի պաշտոնում։ Առաջին պատճառն այն է, որ ես պարբերաբար դադարել էի աշխատանքի գնալ։ Երկրորդն իմ ամբողջական հիասթափություն է նրանից, ինչ տեղի տեղի է ունենում, ինչպիսի մարդիկ են այնտեղ աշխատում»,- Starhit-ի հետ զրույցում ասել է Ժեմչուգովը։

Նրա խոսքով՝ ինքը դադարել է հաճոյք ստանալ «На самом деле» հաղորդման վրա աշխատանքից, քանի որ այն անկեղծ չի համարում, իսկ դրանում պատմվող պատմությունները միայն մի նպատակ ունեն՝ բարձր վարկանիշ ապահովել։

Սակայն աշխատանքից հետռացվելուց հետո Ժեմչուգովի մոտ եւս մեկ խնդիր է առաջացել՝ նրանից հրաժարվել է ընտանիքը։ «Մայրիկիս զանգահարել են «Առաջին ալիքից» եւ հայտնել, որ ես բացակայում եմ։ Ծնողներս հրաժարվել են ինձանից՝ հայտարարելով, որ ես իդեալական աշխատանք եմ բաց թողել։ Այս երեք շաբաթների ընթացքում ոչ մի հաղորդագրություն չի եղել, նույնիսկ չեն իմացել՝ ողջ եմ։ Նրանք կարծում են, որ ինձ հնարավոր չէ փրկել, ինձ հետ չեն ցանկանում շփվել։ Այնպես է ստացեվլ, որ նրանք, ովքեր ամենամտերիմն էին, հեռացել են ու թողել ինձ»,- պատմել է Ժեմչուգովը։

Այժմ Գլեբը փորձում է կարիերայի եւ պրոֆեցիոնալ զարգաման նոր ճանապարներ գտնել։ «Առաջին ալիքից» հեռացվելուց հետո նա անսպասելիորեն հասկանցել է, որ ցանկանում է օգնել մարդկանց։ «Գիտե՞ք՝ քանի անգամ եմ ծնողներիցս լսել, որ նրանք ատում են իրենց աշխատանքը։ Այդպես չպետք է լինի։ Եվ ես շատ եմ ցանկանում օգնել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը։ Կարծում եմ՝ կանգնած եմ ինձ համար ինչ-որ նոր բանի շեմին։ Չեմ ցանկանում, որ ինձ ընդունեն որպես նախկին թմրամոլ։ Ցանկանում եմ լուրջ ու կարեւոր գործերով զբաղվել»,- նշել է «Դոմ 2»-ի նախկին մասնակիցը։

«Առաջին ալիքի» նախկին աշխատակիցը չի հերքում, որ ապատիա է ունեցել, որը վերածվել է դեպրեսիայի, սակայն հաջողվել է հաղթահարել դա։ Ժեմչուգովը որոշել է ուշադրություն հատկացնել ստեղծագործությանը. նա երգեր է ձայնագրում, որոնք ստեղծել է երկար տարիների ընթացքում, ինչպես նաեւ պատրաստվում է կրկին աշխատել որպես միջոցառումների վարող։ «Շատ եմ ցանկանում սոցիալական նախագիծ ստեղծել, որի շրջանակներում կօգնեմ շրջապատին։ Հաճախ մարդիկ մոլորվում են, չեմ իմանում՝ ուր գնալ։ Ես մտադիր եմ օգնել հենց այդպիսի անձանց։ Հարկավոր է սովորել մյուսների սխալների վրա։ Ինձ թվում է՝ ժամանակն է մտածել այդ ամենի մասին եւ ինչ-որ օգտակար բան անել»,- եզրափակել է նա։

NEWS.am