Զելենսկին բացահայտում է, թե ով է Նիկոլ Փաշինյանը

14817

Hraparak.am-ը գրում է.

Էդքան գլուխ էինք կոտրում, թե ով է Նիկոլ Փաշինյանը, ով է բերել նրան չիմացանք։ Բայց Զելենսկին իր հայտարարություններով ամեն ժամ պարզում է, թե ով է Հայաստանի վարչապետը։ Նա իր կրկնօրինակն է, նրանց ստեղծող սցենարիստն անգամ նրանց համար առանձին տեքստ չի գրել, նույն բառերն են, նույն արտահայտությունները, նույն դերասանական «շքեղությունը»։ Եվս մի բացահայտում Զելենսկու արտահայտություններից․

«Երբ ես դարձա նախագահ, ես ասացի՝ մեզանից յուրաքանչյուրը նախագահ է, քանի որ մենք բոլորս ենք պատասխանատու մեր պետության համար, մեր հրաշալի Ուկրաինայի համար։ Հիմա այնպես պատահեց, որ մեզանից յուրաքանչյուրը մարտիկ է, մարտիկ՝ իր տեղում»։

Իսկ ի՞նչ էր ասում Նիկոլ Փաշինյանն ընտրվելուց հետո․

«ՀՀ-ում 3 մլն վարչապետ կա ու սա լուրջ գնահատանք է, ձեզանից յուրաքանչյուրն այս երկրի վարչապետն է, ինչը նշանակում է, որ մեզանից յուրաքանչյուրն առանձնակի պատասխանատվություն է կրում երկրի համար»։

Նիկոլ Փաշինյանը դա ասել էր, որ 44- օրյա պատերազմի, տասնյակ հազարավոր զոհերի, հաշմվածների, ավերածությունների պատասխանատվությունը գցի ողջ ժողովրդի վրա, իր վրա վերցնի միայն իր թիմի անդամների բարեկեցության ու վայելքի պատասխանատվությունը։ Այնպես ստացվեց, որ մենք բոլորս «Նիկոլ Փաշինյանի երեսից քաշվածներն ենք», ինքն է միակ վարչապետը և իր թիմին շռայլորեն բաժանում է մեր ունեցվածքը, մեր արժանի տեղը հանձնում է միայն իր մերձավորներին։