Հին աշխարհի սեքսուալ ավանդույթներ, որոնք ձեզ շոկի կենթարկեն. (ՖՈՏՈ)

663

Հին աշխարհի սեքսուալ ավանդույթներ, որոնք ձեզ շոկի կենթարկեն. (ՖՈՏՈ)

Եթե պատանին չէր ցանկանում այդ կնոջ հետ սեռական կապ ունենալ, իրավունք ուներ թաքնվել, իսկ եթե ոչ, ապա պետք է պատրաստվեր սեռական հարաբերություններին: Դա նույնիսկ համարվում էր ռոմանտիկ…

Փարավոնի ձեռնաշարժությունը՝ Նեղոսի ափին

Հին եգիպտացիները հավատում էին միֆին, որ աշխարհը ստեղծել է Ատում աստվածը: Ըստ այդ միֆի՝ աշխարհը սկզբում եղել է սև քաոս, որից ձևավորվել է ձու: Այդ ձվից լույս աշխարհ է եկել Ատում աստվածը, և առաջին բանը, որ արել է… զբաղվել ձեռնաշարժությամբ…

Նրա սերմնահեղուկից ծնվել են աստվածներ, որոնք նրան օգնել են ստեղծել աշխարհն ու կառավարել այն: Քանի որ եգիպտացիները կարծում էին, որ փարավոնն Ատում աստծու ներկայացնուցիչն է, կային ավանդույթներ, որոնց նա պետք է ենթարկվեր…

Ըստ այդ ավանդույթներից մեկի՝ կատարվում էր տոնակատարություն, որի ժամանակ փարավոնը հպատակների հետ պետք է գնար Նեղոսի ափ, մերկանար ու զբաղվեր ձեռնաշարժությամբ…

Ուշադրություն էր դարձվում, որ սերմնահեղուկն ընկներ գետը, ոչ թե մնար հողին: Այնուհետև գործողությունը կրկնում էին մյուս ներկաները, որոնք մասնակցում էին տոնակատարությանը…

Եգիպտացիները կարծում էին, որ այդպիսով նրանք սնում են գետի կենսաբեր ուժը, որը նրանց պտղաբերություն է ապահովելու հաջորդ տարի…

Սեռական հարաբերություններ՝ կենդանիների հետ

Սեռական հարաբերությունները կենդանիների հետ, որն այժմ կոչում ենք զոոֆիլիա, այնքան հին է, որքան մարդկությունը: Մոտ 25.000 տարվա հնության ոսկորների վրա պահպանված պատկերները վկայում են այդ մասին…

Կան տեսարաններ, որտեղ էգ առյուծը լպստում է կանանց և տղամարդկանց սեռական օրգանները: Իտալիայի քարանձավներից մեկում հայտնաբերվել է 7-րդ դարից պահպանված տեսարան, որտեղ մարդը սեռական հարաբերություններ է ունենում ավանակի հետ…

Պատահական սեռական կապ

Հերոդոտոս փիլիսոփան ասորիների մասին գրություններում անդրադարձել է մարմնավաճառությանը: Դա Հին Ասորեստանում ոչ միայն եղել է օրինական, այլև պարտադիր բոլոր չամուսնացած կանանց համար…

Նրանք կարծում էին, որ որպեսզի կինը ստանա Աֆրոդիտա աստ