Հայ տատիկի լուսանկարը լավագույններից է ճանաչվել միջազգային լուսանկարչական մրցույթում

211

ՌԴ Ռյազան քաղաքում անցկացվող Հնագույն քաղաքների միջազգային համաժողովի կազմակերպիչները լուսանկարչական մրցույթի արդյունքներով ընտրել են լավագույն լուսանկարները, որոնք արվել են համաժողովի մասնակից քաղաքներում:

«Կինը միշտ կին է» խորագրով լուսանկարը, որի հեղինակն է լուսանկարիչ Արմեն Ենգոյանը, «Մարդիկ հնագույն քաղաքների տարածքում» անվանակարգում զբաղեցրել է երկրորդ տեղը:

Եզակի հեղինակային լուսանկարներում ներկայացվել են ԱՊՀ 26 քաղաք և ՌԴ 40 քաղաք: