Նրա դեմքին կասեմ, որ… Գոհար Ավետիսյանի ամուսինն առաջին անգամ խախտել է լռությունն ու ասել, թե ինչ է եղել իրականում

3616

Armlady.am-ն արդեն տեղեկացրել է, որ օրերս Գոհար Ավետիսյանըպաշտոնապես հաստատել էր իր ամուսնալուծության լուրը: Գոհար ինստագրամյան իր էջում լուսանկար էր հրապարակել՝ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության և դրա պատճառների մասին:

Լուսանկարի մեկնաբանություններում շատեր քաջալերում էին Գոհարին՝ նշելով, որ նա դեռ կգտնի իրեն արժանի տղամարդուն ու նրա հետ երջանիկ կլինի: Գոհարին աջակցողների շարքում էր նաև հայտնի ոճաբան Սերդար Կամբարովը: Վերջինս գրել էր.
«Գոհար, ամեն ինչ լավ է լինելու: Մի մտահոգվիր: Կարևորն այն է, որ բոլորը ողջ ու առողջ են: Իսկ տղամարդ մենք կգտնենք»:


Այս միտքը, կարծես թե, հունից հանել է Գոհարի նախկին ամուսնուն՝ Սերգեյին: Վերջինս որոշել է խախտել լռությունը ու հենց Գոհարի լուսանկարի մեկնաբանություններում պատասխանել է ոճաբանին:


«Կարծու՞մ ես: Բախտդ շատ է բերել, որ մենք անձամբ ծանոթ չենք»,- գրել է Սերգեյը:

Վերջինիս գրառումից հետո Գոհարի երկրպագուները սկսել են հետաքրքրվել՝ ինչ է տեղ ունեցել իրականում: Ոմանք անգամ խնդրել են Սերգեյին վերադարձնել Գոհարին և չքանդել ընտանիքը:

«Ես պարտավոր չեմ որևէ մեկի առաջ արդարանալ: Եթե ես ցանկանամ ինչ-որ բան ասել ինչ-որ մեկին, նրա դեմքին կասեմ: Նույնն էլ պահանջում եմ իմ անձի հանդեպ: Այստեղ գրելու կարիք չկա»,- ասել է Սերգեյը՝ նշելով, որ իրականությունը միշտ 2 կողմ ունի:Հիշեցնենք, որ խոսելով իր ու Սերգեյի ամուսնալուծության ատճառների մսին՝ Գոհարը գրել էր.
«Ես էլ այդպես չէի կարող… Ես մինչև վերջ հավատում էի, որ մեր միությունը կլինի մինչև խոր ծերություն։ Եվ հիանալի է, երբ մարդիկ ամբողջությամբ հակապատկեր են, բայց ինչպես ցույց տվեց կյանքը, առանց օգնության, սիրո, հոգատարության և քնքշության կհանգի նույնիսկ ամենավառ արևը։

 

Շարունակությունը՝ այստեղ