«Երջանկություն»․ Ռոզա Ֆիլբերգն՝ ամուսնու հետ ՆՈՐ ռոմանտիկ լուսանկար է հրապարակել

2275

 

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է ամուսնու հետ։

Нет описания.

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ամուսինները ջերմ գրկախառնված են։ Կադրերից մեկում Ռոզան գլուխը դրել է սիրելիի ուսին, իսկ մյուսում ամուսինը համբուրում է նրան։ Երգչուհին կրում է զգեստ, նրա մազերն արձակված են, արտահայտիչ շպարով է, իսկ կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ «Այսօր մենք դարձանք 4 տարեկան», — գրել է նա։ Մեկնաբանությունների հատվածում Ռոզայի երկրպագուները բազում մաղթանքներ ու դրական խոսքեր են ուղղել զույգին․ «Երջանկություն»։

Нет описания.

Նշենք, որ ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կրում էր սեւ գույնի հագուստ․ հետաքրքիր ձեւվածքով տոպ, համարձակ բացվածքով տաբատ, ինչն էլ ընդգծել էր նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու մազերն արձակված էին, նախընտրել էր նուրբ շպար, իսկ կերպարն ամբողջացնում էին աքսեսուարները։ Հրապարակումը նա չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել։