Էրիկ Կարապետյանին բռնեցրել են սիրելիի հետ Սոնայի հարսանիքին. միայն տեսնեք, թե ով է նա

4172

Երգիչ Էրիկ Կարապետյանի և նախկին ընկերուհի Սվետլանա Իշխանյանի պատմությունը ժամանակին դարձել էր համացանցի քննարկման թեմա: Հայտնի է, որ Էրիկը երբեք էլ չի սիրել հանրայնացնել անձնական կյանքը, չնայած Սվետլանայի հետ հայտնվում էր տարբեր միջոցառումների, բայց նրա մասին երբեք չէր խոսում: Զույգն անգամ միասին էր հանգստանում ամռանը: Ինչևէ ամեն ինչ գնում էր նրան, որպեսզի հարաբերությունները օրինականացվեին, բայց մի գեղեցիկ օր, երկուս ինտագրամյան էջերից ջնջվեցին համատեղ լուսանկարները և դադարացվեցին նրանց մասին խոսակցությունները: Դասական պատկեր էր. պարզվեց զույգը բաժանվել է: Իսկ Սվետլանային սկսեցին տեսնել մեկ ուրիշ տղայի ուղեկցությամբ, Էրիկն էլ չէր փորձում հետ մնասլ, ու երբեմն ինչ որ ակնարկն էր անում անձնականի վերաբերյալ:

 

Ի տարբերություն Էրիկի Սվետլանան ամուսնացավ, բայց նրա երջանկությունը երկար չտևեց: Ամիսներ անց, նա ամուսնալուծվեց: Շարունակելով այս թեման, ասենք, որ ուշադիր հետևորդները նկատել են, որ Էրիկը լայքում է Սվետլանայի լուսանկարները, իսկ այսօր նրանք երկուսով ներկա էին Սոնա Ռուբենյանի հարսանիքին, ավելին միասին էլ պարում էին: Այստեղից հետևություն, զույգը կրկին միացել է՞:

 

Մենք միայն արձանագրում ենք մեր տեսածը, ինչպես ասում են, ոչ հերքում ենք, ոչ հաստատում: