ՔՊ փակ հանդիպմանը նոր որոշում է կայացվել. Արսեն Թորոսյանն ու Հերիքնազ Տիգրանյանը փոշմանել են

458

«Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին հայտնել էր,իշխանության ՔՊ խմբակցության ներկայացուցիչները երեկ և այսօր պետք է հանդիպեին և ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստից առաջ քննարկեին անելիքները:

Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ գլխավոր հարցը լինելու էր հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։

Եվ ահա, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի համար Արսեն Թորոսյանը չի առաջադրվել, Հերիքնազ Տիգրանյանը ևս փոշմանել է:

Ու արդյունքում կրկին հանձնաժողովի նախագահ է ընտրվել Նարեկ Զեյնալյանը:

ArmLur.am-ին հայտնի դարձավ նաև, որ ՔՊ խմբակցության փակ նիստը շարունակվում է։

Սոնա Գրիգորյան