Մեր մաշկը մշտական խնամքի կարիք ունի: Բազմաթիվ գործոններ ազդում են դեմքի մաշկի վրա, և հաճախ ի հայտ են գալիս պզուկներ, պիգմենտային հետքեր, կնճիռներ և տարիքային հետքեր:
Մաշկի գեղեցկությունն ու առողջությունը վերականգնելու համար շատերը փորձում են թանկարժեք ապրանքներ, բայց ցավոք, նրանցից շատերը ցանկալի արդյունք չեն տալիս, և բացի այդ պարունակում են վնասակար քիմիական նյութեր:
Այս պարզ, բնական միջոցը մաքրում է, երիտասարդացնում է և թարմացնում է դեմքի մաշկը և անվտանգ է մաշկի համար:
Դիմակը, որն առաջարկվում է ստորև, լիովին բնական է, և նրա բաղադրիչները օգտակար են մաշկի համար: Այն մաքրում է մաշկը և թարմ տեսք հաղորդում մաշկին:
Այն պատրաստվում է սոդայով և խնձորի քացախով և արդյունքն իսկապես զարմացնում է:
Բաղադրիչներ
- 1-2 թեյի գդալ սննդային սոդա
- 1 թեյի գդալ խնձորի քացախ
- 1/2 կիտրոն
Պատրաստման եղանակը`
1/2 բաժակ ջրի մեջ լուծել 1 թեյի գդալ քացախ:
Առանձին ամանի մեջ լցնել սոդան և աստիճանաբար վրան լցնել ջրի և քացախի խառնուրդը: Ավելացնել կես կիտրոնի հյութ և լավ խառնել, որ ստացվիի համասեռ զանգված:
Կիրառման եղանակը
Դեմքը լավ լվանալ և մաքրել փափուկ գործվածքով: Քսել դիմակը հավասարապես ողջ դեմքին և թողնել 5-10 րոպե:
Այնուհետև լվանալ տաք ջրով և կրկին սառը ջրով, որպեսզի ծակոտիները փակվեն: Կարճ ժամանակ անց մաշկը հիանալի տեսք կունենա: