Նաստասյա Գոլովկոն դեռ նախորդ աշնանը BRAVO.am-ին պատմել էր, որ սիրտը զբաղված է, իսկ այսօր արդեն ապագա ամուսնու` Գեւորգ Գրիգորյանի հետ մեզ պատմել են իրենց սիրո պատմությունը:): “Շանթ”-ի “Կոտրված սրտեր” սերիալի դերասանները նախատեսում են այս տարի օրինականացնել հարաբերությունները:

Նաստասյա Գոլովկոն եւ Գեւորգ Գրիգորյանը
Նաստասյա. Առաջին անգամ, երբ տեսա Գեւորգին, շատ զարմացա: Ձմեռ էր, ձյուն էր գալիս, իսկ նա արձակած կոճակներով վերնաշապիկով էր, երկար մազերով, զանազան շղթաներով… Նա նման էր արջի:):

Չգիտեի, որ դերասան է եւ իմ ապագա խաղընկերը: Նկարահանումների ընթացքում եմ բացահայտել նրան, հասկացել, որ շատ լավ մարդ է, հետո էլ սիրահարվել եմ:

Սիրտս գրավել է իր մտածելակերպի, կամքի ուժի եւ բնավորության շնորհիվ: Ամբողջ սրտով սիրում եմ Գեւորգին եւ հանուն նրա պատրաստ եմ ամեն ինչի:
Գտել եմ այն մարդուն, ում կնվիրեմ կյանքս, որի հետ ցանկանում եմ ապրել եւ ծերանալ:

