Մայիսին կմեկնարկի «Ֆուտբոլը հանուն բարեկամության» սոցիալական ծրագրի նոր մրցաշրջանը

2745

 

 2021 թվականի մայիսի 14-29-ը «Գազպրոմ» ընկերության շնորհիվ կրկին տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության»միջազգային մանկական սոցիալական ծրագիրը։

Պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագրի համաժողով, որտեղ ֆուտբոլային ակադեմիաների ներկայացուցիչները և լրագրողները ամբողջ աշխարհից, ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նախօրեին, կհավաքվեն քննարկելու մանկական ֆուտբոլի զարգացման հետ կապված հարցեր։

Այս տարի՝ 9-րդ մրցաշրջանին,  «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրը կրկին առցանց կմիավորի պատանի մասնակիցներին՝  աղջիկներին եւ տղաներին ՝ 211 երկրներից և տարածաշրջաններից: 12-14 տարեկան պատանի ֆուտբոլիստները կմիավորվեն 32 բարեկամական հավաքականների կազմում, որպեսզի մասնակցեն 2021 թվականի համաշխարհային առցանց առաջնությանը: Առաջնությունը կանցկացվի f4f World ֆուտբոլային սիմուլյատորի հիման վրա, որն անվճար հասանելի է 27 լեզուներով։

Պատանի լրագրողները ծրագրի միջոցառումները կլուսաբանեն միջազգային մանկական մամուլի կենտրոնի կազմում և իրենց հասակակիցներին կպատմեն ծրագրի առանցքային արժեքների՝ բարեկամության, հավասարության, արդարության, առողջության, խաղաղության, նվիրումի, հաղթանակի, ավանդույթների և պատվի մասին:

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» 2021-ի եզրափակիչ միջոցառումների շրջանակներում տեղի կունենա նաև Գինեսի համաշխարհային ռեկորդ սահմանելու արդեն երրորդ փորձը: «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրը Գինեսի երկու համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ աշխարհի ամենաբազմազգ ֆուտբոլային մարզումների և ամենազանգվածային ֆուտբոլային առցանց միջոցառման համար:

«Ֆուտբոլը հանուն բարեկամության» միջազգային մանկական սոցիալական ծրագիրը, որն անց է կացվում «Գազպրոմ» ընկերության շնորհիվ 2013 թվականից, ութ մրցաշրջանների ընթացքում միավորել է ավելի քան 15000 մասնակիցների 211 երկրներից և տարածաշրջաններից։ Ծրագրի սպորտային, կրթական և բնապահպանական միջոցառումներին մասնակցել է ավելի քան 6 մլն մարդ ամբողջ աշխարհում։ Այն արժանացել է ավելի քան 50 միջազգային և ազգային մրցանակների սոցիալական պատասխանատվության, սպորտի և հաղորդակցության ոլորտներում:

2020 թվականին «Ֆուտբոլը հանուն բարեկամության» ծրագիրն  անցել է առցանց ձեւաչափով։ Հատուկ թվային ձևաչափը միավորել է բոլոր տարիքի ավելի քան 10 հազար խաղացողների և դարձել միջազգային մանկական մրցումների համար այնպիսի հարթակ, որտեղ ցանկացած պատանի կարող է պատրաստվել, դրսևորել իրեն, խաղալ իր սիրած խաղը օնլայն տարբերակով՝  առանց տնից դուրս գալու: