«Լիվերպուլը» 60 միլիոն ֆունտ ստերլինգի գործարք կառաջարկի Յուրգեն Կլոպին

270

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» ղեկավարությունը թիմի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին կառաջարկի վեց տարվա պայմանագիր, տարեկան 10 միլիոն ֆունտ ստերլինգ աշխատավարձով, հաղորդում է The Sun-ը։ Այժմ 52-ամյա մասնագետը ստանում է տարեկան 7 միլիոն ֆունտ ստերլինգ։

«Լիվերպուլի» ղեկավարությունը մտավախություն ունի, որ եվրոպական սուպերակումբները կփորձեն գրավիչ առաջարկով հրավիրել Կլոպին։

Գերմանացի մարզիչը 2015-ին է Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել «Լիվերպուլ»։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2022 թվականը։