Երշիկի պատրաստման գործարանում աշխատողը ընկել Է մսաղացի մեջ

310

Ֆիլիպիններում երշիկի պատրաստման գործարանի աշխատակիցն ընկել է մսաղացի մեջ և մահացել, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ զոհը՝ 18-ամյա Ջոմար Ջունկոն, ընդամենը երկու շաբաթ առաջ էր աշխատանքի ընդունվել: Հայտնի է, որ երիտասարդը բավականաչափ փորձ չի ունեցել գործարանային մսաղացն աշխատեցնելու համար:

Նշվում է, որ մսաղացը քաշել է տղայի աջ ձեռքը, ինչից հետո կլանել է մարմնի կեսը: Ջունկոն չի իմացել՝ ինչպես ճիշտ աշխատեցնել սարքը: Այդ հարցում նրան պետք է օգներ ավելի փորձառու գործընկերը՝ Կառլ Դևիդ Կառլոսը: Վերջինս մանրամասնել է, որ ընդամենը մեկ րոպեով հեռացել է, և Ջունկոն այդ ընթացքում փորձել է ինքնուրույն կառավարել սարքը:

Երբ Կառլոսը վերադարձել է, սոսկալի տեսարանի ականատես է դարձել. երիտասարդը մինչև գոտկատեղը եղել է մսաղացի մեջ: Նրան փրկելու համար չափազանց ուշ է եղել:

Երբ ոստիկանությունը տղայի մարմինը դուրս է բերել մսաղացից, պարզվել է, որ դին ամբողջական է, մանրացված չէ: Հավանաբար, Ջոմարը մահացել է շնչահեղձ լինելու պատճառով:

Police said the tragedy happened when Jocar, who had only worked at the factory for two weeks, tried to operate the machine alone without proper training and got his arm stuck

Ամբողջական նյութը՝  այստեղ