Աննա Դովլաթյանը դստեր հետ տեսանյութ է հրապարակել․ պստիկը իր համովիկ տեսքով խելքահան է արել հետևորդներին

264

Դերասանուհի, երգչուհի Աննա Դովլաթյանը այն հայ հայտնիներից է, ով բավական ակտիվ է սոցցանցերի իր էջերում և հետևորդների հետ կիսվում է առօրյա, գործնական ու անձնական նորություններով, ներկայանում տարբեր հետաքրքիր կերպարներով։ Նրա հրապարակումներում առանձին տեղ են զբաղեցնում նաև դստերը վերաբերվող հրապարակումները։

Այս անգամ էլ երիտասարդ դերասանուհին իր միկրոբլոգում հրապարակված կադրերում պատկերված է իր ու դերասան Դավիթ Աղաջանյանի դստեր՝ Կարինայի հետ։ Աննան գրկել է փոքրիկին ու ոճային կերպարում է։ Նա շրջազգեստ է կրում, վերնաշապիկ, երկարաճիտներ։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ գլխարկ եւ պայուսակ։