Քաղաքացին՝ ազգային — քրիստոնեական բևեռի մասին

30

Համացանցը արձագանքում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանի՝ ազգային — քրիստոնեական բևեռ ձևավորելու հայտարարությանը:

Մասնավորապես Ժենյա Ամալյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Օրեր առաջ Հայոց Արծիվների առաջնորդ Խաչիկ Ասրյանը հայտարարեց ազգային — քրիստոնեական բևեռի ձևավորման մասին: Այդ ամենին զուգահեռ Երևանում հակաիշխանական լուրջ տրամադրություններ կան: Ժողովուրդ ջան, պատկերացնում ե՞ք որքան ամուր կլինի մեր պետության ողնաշարը, եթե հակաիշխանական պայքարը ուղեկցվի ազգային — քրիստոնեական պետություն կառուցելու մեր վճռականության հետ:

Ես ուզում եմ, որ այդ բևեռը շուտ ստեղծվի, որովհետև գիտակցում եմ, որ տասնամյակներ շարունակ առանց գաղափարական հենքի գոյատևող պետությունը կամ ավարտելու է իր գոյությունը, կամ ստեղծելու է գաղափարական առանցք՝ դառնալով նոր որակի պետություն: