Սան Մարինոն դարձել է 32-րդ երկիրը, որը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը

11

Սան Մարինոյի առողջապահության նախարարությունը հավանություն է տվել կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը: Այդ մասին ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) հաղորդագրության մեջ:

«ՌՈւՆՀ-ն հայտարարում է Սան Մարինոյի՝ աշխարհում հնագույն սահմանադրական հանրապետության առողջապահության նախարարության որոշման մասին, որով հավանություն է տրվում կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը»,-հայտարարել են հիմնադրամում:

Գրանցումն իրականացվել է արագացված ընթացակարգի շրջանակներում: Սան Մարինոյի հանրապետությունը դարձել է աշխարհի 30-րդ երկիրը, որը հավանություն է տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառմանը: Դրա հետ մեկտեղ պատրաստուկը մտնում է կորոնավիրուսի դեմ աշխարհի այն պատվաստանյութերի եռյակում, որոնք ստացել են առավել մեծ թվով պետությունների կարգավորիչների հավանությունը: «Եվրոպայի հնագույն պետությունը՝ Սան Մարինոն, այսօր միացել է աշխարհի այն 29 պետություններին, որտեղ «Սպուտնիկ V»-ն կդառնա կորոնավիրուսի դեմ պայքարի գլխավոր գործիքներից մեկը:

«Սպուտնիկ V» պատվաստանյութը բժշկական մասնագետների եւ պետական կարգավորիչների կողմից լայնորեն ճանաչված է որպես առավել արդյունավետ, անվտանգ եւ հասանելի պատրաստուկներից մեկը»,-նշելէ ՌՈւՆՀ-ի գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիեւը:

Պատվաստանյութի կիրառմանն արդեն հավանություն են տվել Ռուսաստանում, Բելառուսում, Արգենտինայում, Սերբիայում, Պարագվայում, Ղազախստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Հունգարիայում, Բոլիվիայում, Ալժիրում, Պաղեստինում, Վենեսուելայում, Պարագվայում, Թուրքմենստանում, Իրանում, Գվինեայի Հանրապետությունում, Թունիսում, Հայաստանում, Մեքսիկայում, Նիկարագուայում, Սերբական Հանրապետությունում (Բոսնիայի եւ Հերցգովինայի Էնտիտետ), Լիբանանում, Մյանմայում, Պակիստանում, Մոնղոլիայում, Բահրեյնում, Չեռնոգորիայում, Սենտ-Վինսենտում եւ Գրենադիններում, Ուզբեկստանում ու Գաբոնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: