ՀՀ Ազգային ժողովի նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը շարունակում է հիացնել իր ոճով։
Այս անգամ եւս Արփինե Հովհաննիսյանը հետաքրքիր կերպար է ընտրել՝ նախապատվություն տալով դասական ոճին։
Նա մի քանի լուսանկար է հրապարակել Facebook-ի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։
Արփինե Հովհաննիսյանը հետաքրքիր նախշերով զգեստ է ընտրել, որը համադրել է սեւ բարձրակրունկ կոշիկների եւ աքսեսուարների հետ՝ խոշոր ականջօղեր, վզնոց եւ ժամացույց։
Կերպարն ամբողջացրել է արտահայտիչ շպարը։