Արդյոք այս ժամադրությունը շարունակություն կունենա՞

135

Ահա այսպիսի մի հետաքրքիր հոգեբանական հանելուկ ենք առաջարկում այսօր նվիրված ժեստերի լեզվին։

Ձեր առջև երիտասարդ զույգ է, որոնք առաջին անգամ են ժամադրվել սրճարանում։

Կարո՞ղ եք դուք անսխալ որոշել, թե ինչպես կավարտվի այս ժամադրությունը։

Եթե այն շարունակվելու է, ապա ինչու, իսկ եթե այլևս նրանք չեն հանդիպելու՝ ապա ում մեղքով։

Այս նկարում բավական շատ են հանդիպման հնարավոր ելքի մասին հուշող նշանները։ Սկսենք աղջկանից. նա լարված է, չի նայում իր զրուցակցի աչքերին, հեռախոսով է տարված և նստած է՝ ոտքերն իրար խաչած։

Տղամարդու դիրքը, լայն դրված ոտքերը ցույց են տալիս, որ նա չափազանց ինքնավստահ է, սակայն ձեռքերի դիրքը խոսում է այն մասին, որ նա չի բացվի շփման համար և թեթև հաղթանակի հույս ունի, ինչը կարող է միանգամից վանել աղջկան։

Ամենայն հավանականությամբ աղջիկը կնստի այնքան, որպեսզի պահպանի քաղաքավարության կանոնները և չնեղացնի երկրպագուին, սակայն հետո կգնա և շարունակություն չի լինի։