Comedy Club-ի հիմնադիր եւ անդամ, հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան Instagram-ում շատ ակտիվ է, իսկ նրա հումորը հիանալի է։ Ժաննան չի վախենում ծիծաղելի տեսք ունենալուց, ցուցադրում է զվարճալի կադրեր, գրեթե ամեն օր հումորային գրառումներ է կատարում։

Գարիկ Մարտիրոսյանի կինն միկրոբլոգի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սեւ ուլտրակարճ կիսատաբատով, նույն երանգի, խորը դեկոլտեով տոպով, լայնեզր գլխարկով։ Նա առանց շպարի է։ Կադրն արված է լողափին։ Հրապարակմանը կից Ժաննան գրել է․ «Գլխարկով եւ դերի մեջ»։

Ավելի վաղ Ժաննա Լեւինան մեկնաբանել էր Մաքսիմ Գալկինի «երեւակայությունը»՝ բարձր մակարդակով արտասովոր հանդիպման մասին. Վլադիմիր Զելենսկին՝ որպես Ուկրաինայի, Գարիկ Մարտիրոսյանը՝ Հայաստանի, իսկ Գալկինը՝ Ռուսաստանի նախագահ։

«Մաքսիմ, ես համաձայն եմ առաջին տիկին դառնալ։ Դա իմ միակ հնարավորությունն է հանդիպելու Ալլա Բորիսովնայի հետ»,-  կատակել էր Լեւինա-Մարտիրոսյանը։

 NEWS.am STYLE