Արտաքին անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումն արգելափակվել է

67

newsarm.live-ը գրում է`

Անվտանգության սպառնալիքի պատճառով՝ ԱՄՆ-ի Կապիտոլիումը փակ է: Այս մասին իր թվիթերյան էջում հաղորդել է «NBC»-ն: Հոդվածը վերցրել ենք gazeta.ru կայքից:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ Կապիտոլիումի աշխատակիցներին անվտանգության արտաքին սպառնալիքի մասին նախազգուշացում է ուղարկվել:

«Կապիտոլիումի համալիրի բոլոր կառույցներ. անվտանգության արտաքին սպառնալիք կա, մուտքն ու ելքն արգելված են, հեռու մնացեք արտաքին լուսամուտներից և դռներից: Եթե դրսում եք գտնվում, ապաստարան փնտրեք», — նշված է հաղորդագրության մեջ:

Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը