Բացահայտվել է արհեստական ինտելեկտի աղետալի վտանգը

37

Newsarm.live գրում է

Ավստրալիայի Սանշայն Կոստա համալսարանի գիտնականները պարզել են, որ զարգացած արհեստական ինտելեկտն, առանց չար դիտավորության, կարող է ոչնչացնել մարդկությունը կամ աղետալի վնաս հասցնել նրան: Մասնագետները «SantaNet» հիպոթետիկ համակարգով մտավոր գիտափորձ են անցկացրել, որի նպատակը մեկ գիշերվա ընթացքում աշխարհի բոլոր լավ երեխաներին նվերներ ուղարկելն էր: Այս մասին հաղորդել է «Science Alert» հրատարակությունը:

Հետազոտողները բացահայտել են, որ վտանգն առաջանում է այն փուլում, որի ժամանակ պետք է որոշել՝ որ երեխաներին համարել լավ և որոնց՝ անհնազանդ, չլսող: Այս նպատակին հասնում են զանգվածային ցանցի օգնությամբ, որը ողջ տարվա ընթացքում քողարկված լայնածավալ դիտման միջոցով հետևում է երեխաների վարքին: «SantaNet»-ը կառաջնորդվի սեփական բարոյական դատողություններով, որոնք կարող են խտրականության, զանգվածային անհավասարության և մարդու իրավունքների խախտման հանգեցնել: Բացի այդ, ցանցը երեխաներին կարող է դրդել վատ արարքների՝ իրենց բեռը թեթևացնելու կամ «լավ վարքի» մակարդակը բարձրացնելու համար:

Մասնագետի ենթադրության համաձայն՝ արդյունավետության բարձրացման համար, արհեստական ինտելեկտը կարող է ուղղակիորեն ընդունել իր նպատակը, և քանի որ աշխարհում 14 տարեկանից փոքր շուրջ 2 մլրդ երեխա կա, «SantaNet»-ը կարող է Երկիրը վերածել խաղալիքների արտադրության հսկայական գործարանի:

Բացի այդ, «SantaNet»-ը կարող է խոցելի լինել ահաբեկչական խմբավորումների համար:

Մեկ այլ խնդիր է կլիմայի փոփոխության, սննդի և ջրի անվտանգության, ինչպես նաև օվկիանոսների դեգրադացիայի վրա աշխատող ԱԻ-ի հետ փոխգործակցությունը: Դա կարող է հանգեցնել հակամարտության կամ համագործակցության, որի նպատակը կդառնա Երկրի բնակչության նվազեցումը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը