Ծղոտե եւ լայնեզր գլխարկներ՝ ամռանը արեւից պաշտպանվելու համար. հայ հայտնիների ընտրությունը (ֆոտո)

253

Ամառը սիրում են, գրեթե, բոլորը, բայց հաճախ ցերեկային շոգն ու տապը ստիպում են ատել տարվա ամենապայծառ եղանակը, քանի որ դա դժվարեցնում է մարդկանց զբոսանքն ու հաճախ առաջացնում առողջական խնդիրներ: Հենց դրա համար էլ ստեղծվել են հատուկ աքսեսուարներ, որոնք օգնում են հնարավորինս պաշտպանված լինել ամռան կիզիչ արեւի վնասակար ճառագայտներից, նորաձեւ տեսք ունենալ եւ վայելել տարվա ամենատաք սեզոնը:

Այս ամռանը բավականին արդիական են ծղոտե լայնեզր գլխարկները, որոնք ոչ միայն պաշտպանում են տապից, այլեւ իր կրողին դարձնում շատ ոճային եւ հետաքրքիր:

Նման գլխարկները նախընտրելի է, որ լինեն բնական գույների՝ կաթնային, բեժ եւ մարմնագույն: Հաճախ ծղոտե գլխարկները զարդարում  են երկար ժապավեններով, որոնց ծայրերն անցնում են եզրերից: Այս ամառ տարբեր տեսակի ծղոտե գլխարկներն էլ թրենդային են ու պահանջված՝ ներառյալ ցանկացած երկարության ուղիղ եւ ալիքաձեւ եզրերով գլխարկները:

Հայ հայտնիները եւս իրենց լուքերը ամբողջացնում են նման գլխարկների ընտրությամբ: Մենք առանձնացրել ենք մի քանի օրինակ:

Լիա Զախարյան

Իննա Խոջամիրրյան

Իվետա Մուկուչյան

Աստղիկ Սաֆարյան

Սիրուշո

Մարտա Կիրակոսյան

Սոֆի Մխեյան

Լուսանկարները՝ հայտնիների Instagram-ից