Հնդկաստանում երիտասարդը, որին մահացած են համարել, հուղարկավորության ժամանակ վերակենդանացել է:
Ինչպես հայտնում է NDTV-ը, ցնցված ընտանիքը նրան անմիջապես հիվանդանոց է տեղափոխել, որտեղ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխման սարքին:
20-ամյա Ֆուրկան Մոհամադի եղբայրը պատմել է, որ հուղարկավորության սկզբից ընտանիքի անդամները նկատել են, որ նա շարժում է ոտքերը:
«Մենք նրան անմիջապես հիվանդանոց տեղափոխեցինք: Մեկ այլ հիվանդանոցում մենք 7 միլիոն ռուփի էինք վճարել, եւ երբ ասել էինք բժիշկներին, որ մեր գումարը վերջացել է, նրանք հայտարարել էին, որ Ֆուրկանը մահացել է»,- պատմել է նա:
Բժիշկների խոսքով՝ հիվանդը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, սակայն չի մահացել: «Նրա զարկերակն աշխատում է, զարկերակային ճնշում կա, եւ ռեֆլեքսները եւս աշխատում են»,- ասել է բուժող բժիշկը: