Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։ Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն. Շարմազանով

20
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նրա անունն է դավադիր հողատու։
Խոստացավ սեր, բերեց՝ատելություն։
Խոստացավ համերաշխություն, բերեց՝ սեւ լենտեր ու դագաղներ։
Խոստացավ միասնություն, բերեց՝ սեւ ու սպիտակի բաժանում։
Խոստացավ ժողովրդավարություն, բերեց՝ տրանսգենդեր։
Խոստացավ ներդրումներ, բերեց՝ տնտեսության քայքայում։
Խոստացավ խաղաղություն , բերեց՝ պատերազմ։
Խոստացավ հաղթանակ, բերեց՝ պարտություն։
Խոստացավ ինքնիշխանություն, բերեց՝ թուրքի առաջ ծնկի եկած պետություն։
Խոստացավ երջանիկ քաղաքացի , բերեց՝ հազարավոր զոհեր։
Նրա անունն է դավադիր հողատու»։