Հոլիվուդի ամենահմայիչ ժպիտի տիրակալներից մեկը՝ սրտակեր Թոմ Քրուզն, այսօր՝ հուլիսի 3-ին, նշում է ծննդյան 57-ամյակը:
Քրուզն իր կարիերան սկսել է շատ վաղ տարիքից: 19 տարեկանում նա նկարահանվել է «Անավարտ սեր» ֆիլմում, սակայն գլխապտույտ հաջողությունն ու ճանաչումը ձեռք ձեռքի բռնած այցելեցին դերասանին «Առաքելությունն անհնար է» ֆիլմի պրեմիերայից հետո, որին հաջորդեցին կինոշարքի մյուս մասերը: Դերասանը 3 անգամ նոմինացված է եղել «Օսկար»-ի, նա «Ոսկե Գլոբուս»-ի եռակի մրցանակակիր է:
1987 թ-ին Թոմն Քրուզն ամուսնացել է դերասանուհի Միմի Ջոնսի հետ: Երեք տարի անց նրանք ամունալուծվել են, որից հետո հմայիչ սրտակերն իր կյանքը կապել է կարմրահեր գեղեցկուհի Նիկոլ Քիդմանի հետ: Դերասանների ամուսնությունը, սակայն, երկար չի տեւել: Թոմի 3-րդ կինը դարձավ Քեթի Հոլմսը, որի հետ Քրուզն ամուսնացել է 2005 թ-ին: Նրանց ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը՝ Սուրին: Բայց Քեթիի հետ էլ նրան վիճակված չէր երկար համատեղ կյանք: 2012 թ-ին զույգն ամուսնալուծվել է:
Այսօր հրաշալի առիթ է երեկոն Թոմ Քրուզի մասնակցությամբ ամենահայտնի ֆիլմերի ներքո անցկացնելու համար: NEWS.am STYLE-ը հատուկ ձեզ համար առանձնացրել է 5 հետաքրքիր ֆիլմ, որոնք առաջարկում ենք դիտել:
«Առաքելությունն անհնար է»/Mission Impossible
«Լայն բացված աչքերով»/Eyes Wide Shut
«Վանիլային երկինք»/Vanilla Sky
«Վերջին սամուրայը»/The Last Samurai
«Մումիա»/The Mummy
Լուսանկարները՝ Getty, Hello Magazine