Երեւանում աղբատար «ԿԱՄԱԶ»-ը մխրճվել է ասֆալտի մեջ (ֆոտո)

284

Երեւանում աղբատար «Կամազ» մակնիշի ավտոմեքենաներից մեկը, որոնք վերջերս են ներկրվել քաղաքապետարանի կողմից, մխրճվել է ասֆալտի մեջ:

Երեւանի Դավթաշեն վարչական շրջանում ասֆալտը ջարդվել է, ինչի հետեւանքով Երեւանի քաղաքապետարանի աղբատար մեքենան հայտնվել է փոսի մեջ:

Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադառնալով լուրերին, որ 5 կամազներից երեք խափանված են, նշեց, որ բոլոր 5 «ԿԱՄԱԶ»-ներն էլ այս պահին աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով. «Հասկանալի է, որ նման աշխատանքի ընթացքում չեն բացառվում չնախատեսված իրավիճակներ»:

Քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Իոսիֆ Կուբաթյանն էլ նշեց, որ իսկապես, մի դեպքում՝ աղբատարի անիվը, որ խրվել էր ասֆալտի մեջ, դուրս է բերվել եւ հիմա նորմալ աշխատում է, մյուս դեպքում էլ «Կամազ»-ն իսկապես վթարի է ենթարկվել, բայց ոչ իր մեղքով. «Կամազները» բոլորը աշխատանքի մեջ են: