Արայիկ Հարությունյանը հանդիպել է լուծարվող ԿԱԻ աշխատակիցներին

213

Կրթության ազգային ինստիտուտի լուծարման գործընթացը մեկնարկել է։

ԿԱԻ աշխատակիցներն այս առնչությամբ բողոքի ակցիաներ էին անցկացնում կառավարության դիմաց՝ պահանջելով վերանայել  ինստիտուտի լուծարման՝ կառավարության որոշումը։

NEWS.am-ի հետ զրույցում Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա ԿԺդրյանը նշեց, որ նախարարը Արայիկ Հարությունյանը հանդիպել է  ԿԱԻ աշխատողներին, լսել է նրանց ու քննարկել է նրանց հուզող հարցերը:

Նրա խոսքով՝ ԿԱԻ–ի փոխարեն ստեղծվելու է համապատասխան գործառույթներն իրականացնող այլ կառույց: Հետաքրքրվեցինք՝ աշխատողները չե՞ն կարող այդ կառույցում աշխատել, որին ի պատասխան մամուլի խոսնակն ասաց. «Կարող են, երբ հաստիքները հայտարարվեն, բոլորն էլ կարող են դիմել եւ տվյալ հաստիքին համապատասխան լինելով` աշխատել»:

Հիշեցնենք, որ հունիսի 27-ին ՀՀ կառավարության նիստում չզեկուցվող հարցերի մեջ էր նաեւ ՀՀ ԿԳՍՄՆ Կրթության ազգային ինստիտուտի լուծարման նախագիծը, որն արժանացել է կառավարության հավանությանը: